Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 920-ով՝ հասնելով 153 173-ի, գրանցվել է մահվան 22 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Բուժվածների թիվն ավելացել է 718-ով և հասել 131931-ի, իրականացվել է 3170 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 564183-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 3266-ի: Բուժվում է 17976 մարդ։