Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Պատգամավորներն այցելել են գերությունից վերադարձածներին

Պատգամավորներն այցելել են գերությունից վերադարձածներին
17.12.2020 | 16:01

ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Շաքե Իսայանն ու Անի Սամսոնյանն այցելել են ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ՝ ադրբեջանական գերությունից վերադարձած ռազմագերիներին։

ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը գրել է. «Բոլոր տղաների հետ խոսեցինք, բոլորին լսեցինք՝ իրենց պատմությունները, թե ով երբ է գերի ընկել ու քանի օր է անցկացրել Բաքվի բանտում։ Կային զինվորներ, որ պատերազմի հենց առաջին օրերից են գերեվարվել ու պատմում էին, որ հրաշքի նման էր, երբ իրենց ասացին, որ ինքնաթիռն իրենց է սպասում՝ հայրենիք տեղափոխվելու համար։ Տղաները համալիր բժշկական և հոգեբանական ստուգում են անցնում հոսպիտալում, ունենք հրաշալի զինվորական բժիշկներ, նրանց այցելում են օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցներն ու հարազատները։ Շուտով բոլոր տղաները կլինեն տանը։ Հասկանալի պատճառներով տղաների հետ զրույցից շատ բան գրել չեմ կարող։ Գիտեք՝ սեպտեմբերի 27-ից պատերազմի բոթից, 44 օր տևած արյունալի մղձավանջից, ու այսօր էլ դեռ շարունակվող ողբերգությունից հետո, այսօր, երբ լսում էի տղաներին, ովքեր պատմում էին իրենց ապրումների մասին, երբ ասել են՝ պատրաստվեք, գնում եք տուն, դա մի աներևակայելի զգացողություն էր բոլորիս համար», - գրել է Զոհրաբյանը:

Նա ընդգծել է, որ մեր կռիվը դեռ ավարտված չէ։ Դեռ բազմաթիվ գերիներ ու անհետ կորածներ ունենք.
«Մենք դեռ մեր հայրենիքի սահմանները թուրքին GPS-ով չզիջելու խնդիր ունենք, մենք դեռ մեր երկրում ադեկվատ ու թրքամերժ իշխանություն ձևավորելու խնդիր ունենք։ Ու անելու ենք»։ Պատգամավորը հույս է հայտնում, որ գերության մեջ գտվնող մյուս ռազմագերիները ևս կհասնեն տուն։

Դիտվել է՝ 2538

Մեկնաբանություններ