Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, որ ԱԱԾ էլիտար ստորաբաժանումը փախել էր, իրականությանը համապատասխանում է՝ ասուլիսում նշեց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը:
«Հենց պրոբլեմը դա է, որ Արայիկ Հարությունյանն իրեն իրավունք է վերապահում որեւէ ստորաբաժանման խնդիր առաջադրել: Առավել եւս ԱԱԾ «Ալֆա» ստորաբաժանման գործառույթների մեջ չի մտնում խրամատում նստել, մարտ վարել: Իրենք չեն սովորում մարտ վարել, իրենց պատրաստում են ահաբեկիչների դեմ պայքարի, շենք-շինություններում, չգիտեմ՝ ծածուկ մարդ խփել: Մարդիկ գիտեն, թե եթե մարդուն հագցրել ես, զենք ես տվել, ինքն արդեն կռվող է: Այդպես չէ», ասաց նա: