Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«Ցավալի ու ամոթալի է, երբ ականատես ենք լինում, թե ինչպես են շրջում Հայոց պատմության ամենախայտառակ էջը»

«Ցավալի ու ամոթալի է, երբ ականատես ենք լինում, թե ինչպես են շրջում Հայոց պատմության ամենախայտառակ էջը»
19.11.2020 | 20:00

«Իրատեսի» զրուցակիցը Ապրիլյան պատերազմի և Արցախյան մերօրյա գոյամարտի մասնակից ԱՐԱՄՈ ԵԳԱՆՅԱՆՆ Է, զրույցի հիմնական թեման՝ բոլոնրիս հուզող հարցերը։

-Առաջնահերթ բոլորս պետք է խոստովանենք, որ պատերազմը շարունակելու համար այլևս պոտենցիալ չկար,-ասում է մեր զրուցակիցը։- Սպառազինությունը սպառված էր, իսկ մարդկային ռեսուրսները հասել էին այնպիսի կրիտիկական մինիմալի, որ կյանքի ու մահվան կռիվը մեր ԶՈՒ-երի կողմից անհեռանկարային էր։ Ստեղծված իրավիճակում բնական է, որ հակառակորդը, որդեգրելով հաղթող կողմին բնորոշ վարքագիծ, պետք է հանդես գար թելադրողի կարգավիճակով։ Միաժամանակ աննկարագրելի ցավ ու խորը հիասթափություն է պատճառում նոյեմբերի 10-ին ստորագրված խայտառակ փաստաթուղթը, որի բովանդակությունից ակնհայտ է դառնում, որ Արցախի մնացյալ տարածքը, այն էլ` ոչ անկախ պետության կարգավիճակով, չի կարող անվտանգ և հուսալի ապագա ունենալ, կասկածի տակ է դնում Հայաստանի անվտանգության հարցը։ Նոյեմբերի 10-ից մինչ օրս ինձ մտատանջում է միայն մեկ հարց, որի պատասխանը ես դեռևս չգիտեմ ինչպես եմ տալու։ Եվ այդ օրը անկասկած գալու է, երբ մեր երեխաները, մեր վաղվա սերունդը, նայելով մեր աչքերին, մեզ են ուղղելու առաջին հայացքից շատ պարզ, բայց միևնույն ժամանակ աննկարագրելի ցավ պատճառող հարց՝ ինչպե՞ս կորցրինք Արցախը: Այս հարցին առայժմ կարող եմ պատասխանել հետևյալ ձևակերպմամբ. «Անձամբ ես և Արցախի տարբեր մատույցներում մարտնչող տղաները ոչ մեկին չենք լիազորել մեր անունից հայրենիք տալ, և այս ամենի ֆոնին հրահրել քաղաքացիական պատերազմ»։
-Արամո, իսկ ի՞նչ կարծիքի եք, պատերազմի վերջնական արդյունքն ի սկզբանե որոշվա՞ծ էր։
-Եթե հայրենի հողի համար պայքարի կոչերը ֆիկտիվ բնույթ էին կրում և պատերազմի վերջնական արդյունքներն ի սկզբանե կանխորոշված էին, ապա մեզ բոլորիս դավաճանել են, դավաճանել են՝ հայ մարդուն և հայոց բանակի զինվորին։
-Իսկ եթե ավելի վաղ դադարեցվեր պատերազմը...
-Եթե, ենթադրենք, մարտական գործողություների ընթացքում մենք բացահայտել էինք մեր կողմից թշնամուն դիմագրավելու անզորությունը (հաշվի առնելով հակառակորդ կողմերի անհամեմատ գերազանցող ուժերը), այդ դեպքում պետք էր վաղօրոք փրկել հազարավոր զինվորների կյանքը։
-Իսկ ի՞նչ կասեք այն մարդկանց զանգվածի մասին, որոնք դեռ արդարացնում են այս ամենը։
-Ցանկացած պարագայում կա ազգադավ մարդկանց մի լայն շրջանակ, որոնք պետք է պատասխան տան սեփական ժողովրդին դավաճանելու համար, սակայն նման ստորությանը որևիցե հիմնավոր պատասխան գոյություն ունենալ չի կարող։ Ամեն ինչ այսքան պարզ է ու ցավալի... Ցավալի ու ամոթալի է, երբ ականատես ենք լինում, թե ինչպես են շրջում Հայոց պատմության ամենախայտառակ էջը։


Զրույցը` Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ

Դիտվել է՝ 22080

Մեկնաբանություններ