Ասել, որ Գագիկ Ծառուկյանի պատճառով Շուշին ընկել է, նշանակում է ծաղրել բանակին և ցույց տալ, որ ոչինչ չես հասկանում պատերազմից՝ ֆեյսբուքում գրել է Արցախի «Արդարություն» կուսակցության նախագահ Վիտալի Բալասանյանը։
«Պարզապես անբարոյականություն է ասել, որ երևանյան գործարարը իր ջոկատով պետք է գար և փրկեր Շուշին: Շուշին պետք է պաշտպաներ բանակը, այլ ոչ թե անհատները և կամավորականները, որոնց պատճառով իբր Շուշին ընկել է»,- գրել է նա։