ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Մարք Էսփերը հրաժարականի դիմում է նախապատրաստել, հաղորդում է NBC-ը՝ հղում անելով պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան երեք պաշտոնյաների: Տարօրինակ չէ, երբ գործող կաբինետի ներկայացուցիչները հրաժարականի դիմումներ են նախապատրաստում նախագահական իշխանության փոխանցման շրջանում:
Նախագահը պաշտոնյային ազատելու կամ վերանշանակելու վերաբերյալ որոշում է կայացնում, երբ հայտնի են դառնում նախագահական ընտրությունների արդյունքները: Պենտագոնի աղբյուրները հայտնել են, որ Էսփերը պատրաստվում է հրաժարական տալ, քանի որ Թրամփի վարչակազմի այն առանցքային պաշտոնյաներից է, որի հեռացումը նախագահական ընտրությունների հետո ամենասպասվածն է: