Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Բա­նակն ու ե­կե­ղե­ցին՝ թև-թի­կունք

Բա­նակն ու ե­կե­ղե­ցին՝ թև-թի­կունք
06.11.2020 | 10:11

Այ­սօր ա­ռաջ­նագ­ծում զին­վո­րի հետ կանգ­նած է հայ հոգևո­րա­կա­նը՝ մի ձեռ­քում` խաչ, մյու­սում՝ զենք։ Նա իր խոս­քով, եր­գով, ա­ղոթ­քով, ներ­կա­յու­թյամբ ա­վե­լի է ո­գե­ղե­նաց­նում մեր պայ­քա­րը։ Հայ ե­կե­ղե­ցին և բա­նա­կը, մի­մյանց թև-թի­կունք դար­ձած, պայ­քա­րում են հա­նուն Ար­ցա­խի, հա­նուն միաս­նա­կան ու ա­մուր հայ­րե­նի­քի։ Այս­պես են պե­տա­կա­նու­թյուն պա­հում, այս­պես են երկ­րի հիմ­նա­սյու­ներն ամ­րաց­նում։ Ա­ռա­ջին իսկ օ­րից Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին զին­վո­րի կող­քին է, նրան ա­պա­վեն։ Այս միաս­նա­կան բռունց­քը մեր պատ­մու­թյան ըն­թաց­քում շատ է մեզ օգ­նել, ե­կե­ղե­ցին էա­կան դե­րա­կա­տա­րում է ու­նե­ցել մեր ա­զա­տագ­րա­կան պայ­քար­նե­րում, մեր հայ­րե­նի­քի հզո­րաց­ման գոր­ծում։ Այս օ­րե­րին Ար­ցա­խի թե­մի ա­ռաջ­նորդ գե­րաշ­նորհ տեր Պարգև ար­քե­պիս­կո­պոս Մար­տի­րո­սյա­նը դար­ձել է ար­ցախ­ցու և հա­մայն հա­յու­թյան խիղ­ճը, նրա խոս­քը գո­տեպն­դում է, ուժ է տա­լիս և հու­սադ­րում, մեր սար­կա­վագ­նե­րը, գն­դե­րեց­նե­րը, ե­կե­ղե­ցու մյուս սպա­սա­վոր­նե­րը, որ հոգևո­րա­կա­նի պատ­մու­ճա­նը զին­վո­րա­կան հա­մազ­գես­տին միա­ձու­լած կանգ­նած են թշ­նա­մու դեմ հան­դի­ման, մեր ան­սա­սան հա­վա­տի, ան­նա­հանջ ո­գու քայ­լող վկա­ներն են։


Սա­կայն երբ ե­կե­ղե­ցու, հոգևոր հայ­րե­րի հան­դեպ վեր­ջին 2 տար­վա քայ­լերն ես մտա­բե­րում, դրա­նից ա­վե­լի վաղ ո­րոշ մարդ­կանց ծաղ­րը, երբ Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րա­կում ա­ռա­ջին ան­գամ զին­վո­րա­կան շքեր­թին միա­ցան ե­կե­ղե­ցու սպա­սա­վոր­նե­րը, հաս­կա­նում ես, թե ինչ­քան բան կա ներ­սում մաք­րե­լու, մե­կընդ­միշտ ար­մա­տա­խիլ ա­նե­լու։ Բա­նա­կը, կա­րե­լի է ա­սել, ա­մե­նա­հա­վա­տա­վոր կա­ռույցն է, ա­մեն զո­րա­մաս ու ան­գամ խրա­մատ իր փոք­րիկ սր­բա­տե­ղին ու­նի, ու սա բա­վա­րար է հաս­կա­նա­լու, որ ե­կե­ղե­ցու և զին­վո­րի դա­շինքն ան­խախտ է, այս ուխ­տը պի­տի շատ ա­մուր պա­հել, որ­պես­զի եր­կիրն էլ ա­մուր մնա։
Մնում է հու­սալ, որ այ­սու­հետ որևէ մե­կի մտ­քով չի անց­նի Վե­հա­րա­նը «գրա­վել», կա­թո­ղի­կո­սին էլ ա­նուն-ազ­գա­նու­նով ու հեգ­նա­խա­ռը դի­մել։ «Մի՛ խաբ­վեք, Աստ­ված ծաղր չըլ­լա»։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 8757

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ