Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը՝ իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն, պարտավոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում չեզոքություն պահպանել:
Թյուրքալեզու պետությունների համագործակցության գլխավոր քարտուղար Բագդադ Ամրեևի հետ հանդիպմանը նա ասել է. «Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահին դիմել է օգնության խնդրանքով, դա անընդունելի է»: