Ռուս ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Ալեքսանդր Ժիլինը զինթղթակից Յուրի Կոտենոկի «Военкор Котенок» թելեգրամ ալիքի համար մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը հայերի մասին:
«Երբ Իլհամ Ալիևն իրեն ակնհայտ հանցավոր կոպտություն թույլ տվեց` հայերին, այսինքն ժողովրդին շներ անվանելով, միանգամից պատասխան առաջացավ հանճարեղ Ռոզենբաումին մեջբերելով.
Դուք դեռ պետք է աճեք շներին հասնելու համար
Նրանց ազնվության հետ հավասար կանգնելու համար,
Իսկ նրանք դարերով անգամ չեն կարողանա սողալով հասնել
Կներեք, ձեր անասնական մակարդակին: Պատիվ ունեմ»,-ասել է Ժիլինը: