ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հորդորում է խուճապի չմատնվել Սյունիքի մարզի համայնքապետերի հայտարարություններից, ովքեր 20-60 տարեկան տղամարդկանց կոչ են անում զինվորագրվել Սյունիքի պաշտպանության համար:
«Հարգելի հայրենակիցներ Սյունիքի մարզի համայնքապետերի հայտարարությունները որևէ խուճապի առիթ չպետք է լինեն, դրանք միտված են տարածաշրջանի անվտանգության ապահովմանը: Զորահավաքը ընթանում է բնականոն, զինվորագրվում են բոլոր զինապարտները: Բոլորս միասին, հանգիստ ու վստահ, անվերապահորեն պետք է կատարենք մեր պարտքը»,- գրել է Հովհաննիսյանը։