Թշնամու 5 տանկ, 1 ՀՄՄ և 1 ՏՕՍ խոցած ժամկետային զինծառայող Հարություն Դոխոյանը վստահեցնում է՝ ապաքինվելուց հետո միանգամից մարտադաշտ է մեկնելու ու շարունակի խոցել հակառակորդի տեխնիկան:
Երբ սահմանին կանգնած ես, ասում է նա, գիտակցում ես՝ պետք է պաշտպանես հայրենիքդ, ժողովրդիդ ու ընտանիքդ: «Եվ այդ զգացումն էլ ավելի է ամրապնդվում, երբ բացում ես թիկունքից ուղարկված ծանրոցն ու գտնում ես քո ուզածը կամ փնտրածը, ուրախությունդ չափ ու սահման չի լինում: Երբ մեքենա է գալիս, որտեղ տաք ծածկոցներ կան, մենք ասում ենք՝ տղեք, էսօր չմրսեցինք։ Այդ ուժն ու եղբայրությունը զգալով՝ թշնամուց երբեք չես վախենա ու միշտ առաջ կգնաս»,- անկեղծանում է Դոխոյանը: