Ռուսաստանն այսօր զորավարժություններ է սկսել Կասպից ծովում։ ՌԴ ՊՆ-ում լրագրողներին հայտնել են, որ զորավարժություններում ներգրավված են հրթիռակիր 6 ռազմանավեր, 7 օդանավ ու ավելի քան 400 զինծառայողներ։
«Զորավարժությունները կանցկացվեն Կասպիցի կենտրոնական հատվածում` Ապշերոնյան թերակղզուց հյուսիս ընկած շրջանում»,- ասված է հաղորդագրությունում: