ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական կողմի հաղորդումը, թե Նախիջևանի Օրդուբադ շրջանի ուղղությամբ հրթիռ է արձակվել:
«Հայտարարում ենք, որ Նախիջևանի Օրդուբադ շրջանի ուղղությամբ որևէ հրթիռ չի արձակվել, սա ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության հերթական սուտն է, որը նպատակ է հետապնդում ընդլայնելու հակամարտության աշխարհագրությունը», - Ֆեյսբուքում գրում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: