«Ժամանակը» գրում է.
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ պաշտոնական Թբիլիսին շտապում է ստանալ Ադրբեջանին մատուցած իր ծառայությունների վարձքը և ադրբեջանական կողմին առաջարկում է հնարավորինս շուտ կազմակերպել միջպետական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովի նիստը, քանի դեռ չի ավարտվել հայ-ադրբեջանական պատերազմը: Ադրբեջանական կողմը տարբեր պատճառաբանություններով հետաձգում է հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումը՝ անհարմար վիճակի մեջ դնելով վրացական իշխանություններին: Ինչպես ավելի վաղ գրել էինք, Վրաստանի իշխանությունը հույս ունի, որ Ադրբեջանին մատուցած ծառայությունների դիմաց կստանա վերահսկողություն Դավիթ Գարեջայի վանական համալիրի նկատմամբ»: