«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Դավիթ Բաբայան. Մեր հերոսական բանակը պատմական առաքելություն է իրականացնում

Դավիթ Բաբայան. Մեր հերոսական բանակը պատմական առաքելություն է իրականացնում
14.10.2020 | 22:07

Արցախը պինդ և կանգուն է, ամեն ինչ լավ է լինելու: Մեր հերոսական բանակն այս պահին պարզապես պատմական առաքելություն է իրականացնում, կանգնած է մինչև վերջ՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն՝ ընդգծելով, որ որևէ խուճապ և հուսալքություն չկա, չի էլ կարող լինել։ «Մեր ոգին անկոտրում է, կամքն ու հավատքն՝ անսասան: Հակառակորդն այսօր փորձել է ճեղքել մեր պաշտպանությունը, բայց ձախողվել է՝ տալով բավականին մեծ թով զոհեր: Ոչնչացվել է հակառակորդի ահագին թվով զինտեխնիկա», - ասաց նա:


Դավիթ Բաբայանը նաև տեղեկացրեց, որ Թուրքիայի կողմից տարածաշրջան բերված ահաբեկիչների մի ստվար զանգված տեղակայված է Իրանի սահմանամերձ շրջաններում: «Չի բացառվում, որ նրանց մի մասն արդեն ներթափանցել է ադրբեջանական Լենքորանի շրջան: Սա կբերի նոր բարդությունների՝ էլ ավելի թեժացնելով տարածաշրջաի վիճակը: Ըստ մեր տվյալների՝ ահաբեկիչների կազմում կան նաև Չինաստանի ույղուրական մի շարք ծայրահեղականներ», - ասաց Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով՝ վերջին օրերին մենք տեսնում ենք շատ վտանգավոր զարգացումներ: Թուրքիայի կողմից տարածաշրջան բերված ահաբեկիչները թափանցել են ՌԴ՝ հասնելով մինչև Չեչնիա: «Ահաբեկիչների մի մասը տեղակայված է Դաղստաի հետ սահմանին: Չի բացառվում, որ որոշ խմբեր լինեն դաղստանյան անտառներում պատսպարված: Մյուս վտանգավոր զարգացումն այն է, որ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական եռամիասնությունը շատ վտանգավոր քայլեր է ձեռնարկում. նրանց կարևոր թիրախներից մեկը վերջին օրերին Արաքս գետի վրա Խոդաֆերինի կամուրջի մոտակայքի ջրամբարն է: Սա շատ խոշոր ջրամբար է և կառուցվել է Իրանի ֆինանսական միջոցնրով», - ասաց նա՝ ավելացնելով, որ հայկական կողմն այս պահին թույլ չի տալիս՝ հակառակորդը տիրանա այդ օբյեկտին: Դավիթ Բաբայանի խոսքով չի բացառվում, որ հակառակորդը վնասի ջրամբարը՝ էկոլոգիական վնաս պատճառելով Իրանին:

Դիտվել է՝ 2070

Մեկնաբանություններ