«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Պետք է ա­նենք հնա­րա­վորն ու անհ­նա­րը՝ ա­մուր պա­հե­լու մեր բա­նա­կի թի­կուն­քը»

«Պետք է ա­նենք հնա­րա­վորն ու անհ­նա­րը՝ ա­մուր պա­հե­լու մեր բա­նա­կի թի­կուն­քը»
13.10.2020 | 00:40

Հա­յաս­տա­նի պե­տա­կան սիմ­ֆո­նիկ նվա­գա­խում­բը «Դա­սա­կան Հա­յաս­տան» մշա­կու­թա­յին հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան հետ հա­մա­տեղ ի­րա­կա­նաց­նում է մար­դա­սի­րա­կան օգ­նու­թյան աշ­խա­տանք­ներ՝ Ար­ցա­խում գտն­վող մեր հայ­րե­նա­կից­նե­րի ա­ռա­ջին անհ­րա­ժեշ­տու­թյան պա­րե­նա­յին կա­րիք­նե­րը հո­գա­լու նպա­տա­կով։


«Մենք ան­մի­ջա­կան կա­պի մեջ ենք Ար­ցա­խի շրջ­կենտ­րոն­նե­րի ղե­կա­վար­նե­րի հետ և նրանց ուղ­ղորդ­մամբ մեր օգ­նու­թյու­նը կազ­մա­կեր­պում ենք ա­ռա­վե­լա­գույնս թի­րա­խա­վոր­ված։ Ա­ռա­ջին բեռն ար­դեն ու­ղար­կել ենք Աս­կե­րան քա­ղաք և նա­խա­տե­սում ենք շա­րու­նա­կել այս ծրա­գի­րը այն­քան ժա­մա­նակ, որ­քան կբա­վա­րա­րեն մեր ռե­սուրս­նե­րը:


Մեր նա­խա­ձեռ­նու­թյա­նը կա­րող եք միա­նալ` կա­տա­րե­լով նվի­րա­բե­րու­թյուն կամ Դա­սա­կան Հա­յաս­տան/Classical Armenia է­ջում տե­ղադր­ված բան­կա­յին վա­վե­րա­պայ­ման­նե­րով»‚- աս­ված է նվա­գախմ­բի հայ­տա­րա­րու­թյան մեջ: Տե­ղե­կաց­վում է նաև, որ պա­տե­րազ­մի ըն­թաց­քում Հա­յաս­տա­նի պե­տա­կան սիմ­ֆո­նիկ նվա­գախմ­բին նվի­րա­բե­րած բո­լոր մի­ջոց­նե­րը ծա­ռա­յե­լու են բա­ցա­ռա­պես վե­րոն­շյալ նպա­տա­կին:


Հա­յաս­տա­նի պե­տա­կան սիմ­ֆո­նիկ նվա­գախմ­բի տնօ­րեն ՍԱՐ­ԳԻՍ ԲԱԼ­ԲԱ­ԲՅԱ­ՆԸ նշում է‚ որ այ­սօր բո­լո­րիս գերն­պա­տա­կը մեկն է՝ հայ­րե­նի­քի պաշտ­պա­նու­թյու­նը ներ­սից և դր­սից՝ ա­մե­նա­տար­բեր մի­ջոց­նե­րով և ո­լորտ­նե­րում. «Ան­կախ մաս­նա­գի­տու­թյու­նից, ան­կախ մեր զբաղ­վա­ծու­թյան տե­սա­կից, բո­լորս ու­նենք մեկ գերն­պա­տակ՝ կանգ­նել մեր զին­վո­րի կող­քին, կանգ­նել մեր աշ­խա­տան­քով, մեր հա­մա­կարգ­ված գոր­ծե­րով՝ օգ­տա­գոր­ծե­լով բո­լոր հնա­րա­վո­րու­թյուն­ներն ու մի­ջազ­գա­յին կա­պե­րը։ Հա­յաս­տա­նի պե­տա­կան սիմ­ֆո­նիկ նվա­գախմ­բի ադ­մի­նիստ­րա­տիվ աշ­խա­տա­կից­ներն ու նվա­գախմ­բի ե­րա­ժիշտ­ներն այս օ­րե­րին լծ­ված են ա­մե­նա­տար­բեր մի­ջոց­նե­րով բա­նա­կին ա­ջակ­ցե­լու գոր­ծին. մաս­նակ­ցում են բո­լոր աշ­խա­տանք­նե­րին, լի­նի մտա­վոր, թե ֆի­զի­կա­կան, որ­պես­զի կա­րո­ղա­նանք հա­մա­կարգ­ված գոր­ծե­լա­կեր­պով հա­ջո­ղու­թյուն­նե­րի հաս­նել տե­ղե­կատ­վա­կան պա­տե­րազ­մում, թի­րա­խա­յին գոր­ծել հա­մա­ցան­ցում, նյու­թա­պես և հո­գե­պես օգ­նել մեր այն հայ­րե­նա­կից­նե­րին, ով­քեր այ­սօր մեր ա­ջակ­ցու­թյան կա­րիքն ու­նեն։ Պետք է ա­նենք հնա­րա­վորն ու անհ­նա­րը՝ ա­մուր պա­հե­լու մեր բա­նա­կի թի­կուն­քը։ Հաղ­թե­լու ենք»։


Լի­լիթ ԳԱԲ­ՐԻԵ­ԼՅԱՆ

Դիտվել է՝ 1702

Մեկնաբանություններ