Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 

Արայիկ Հարությունյան. Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս

Արայիկ Հարությունյան. Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս
11.10.2020 | 14:28

Ցեղասպանություն է իրականացվում մի ժողովրդի նկատմամբ, որը իր երկրում ազատ ապրելու իրավունքի պայքար է սկսել 1988-ին, ասուլիսի ժամանակ ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Ընդգծելով Թուրքիայի և միջազգային տեռորիզմի մասնակցությունը ՝ Արցախի նախագահն ասաց. «Ակնկալում ենք քաղաքակրիրթ աշխարհի աջակցությունը ոչ միայն կոչերով ու հայտարարություններով, այլև՝ առարկայական»: Նա նշեց, որ միջազգային տեռորիզմը ներթափանցում է տարածաշրջան: Նրա խոսքով՝ փաստերը շատ են:
«Ստեփանակերտում չկա մի հատված, որտեղ հրթիռային արկեր չեն պայթել, այն էլ մի քանի անգամ, մինչև անգամ Շուշիի եկեղեցին: Այսքանից հետո Արցախի կողմից ոչ համապատասխան վերաբերմունք են ակնկալում, այսինքն՝ համաձայնել իրենց կողմից ձևակերպված պահանջների հետ: Դա չի լինելու: Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս», - հայտարարեց Արայիկ Հարությունյանը:

Դիտվել է՝ 1854

Մեկնաբանություններ