Սիրիայի նախագահ Բաշար Ասադը РИА Новости-ին հարցազրույցում հայտարարել է, որ Սիրիայից գրոհայինները տեղափոխվում են Լեռնային Ղարաբաղ, Դամասկոսը կարող է դա հաստատել:
«Մենք միանշանակ կարող ենք հաստատել, բայց ոչ այն պատճառով, որ ունենք ապացույցներ: Երբեմն ապացույցներ չեն լինում, բայց կան վկայություններ», - ասել է Ասադը՝ պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է հաստատել, որ Սիրիայում կռված խմբավորումներից ահաբեկիչները տեղափոխվում են հայ-ադրբեջանական հակամարտության գոտի: