Մարտերն Արցախում այս պահին շարունակվում են, հիմնական ուղղությունները հյուսիսը և հարավն են՝ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Մեր զինված ուժերը շարունակում են պաշտպանողական, որոշ տեղերում նաև այլ բնույթի գործողություններ», - նշեց նա: Հովհաննիսյանը ասաց, որ հակառակորդն այսօր ունեցել է 520 զոհ, 700 վիրավոր, կորցրել է 45 միավոր զրահատեխնիկա, 6 ինքնաթիռ, որոնց մեծ մասը օդում չեն խոցվել, 3 ուղղաթիռ և 6 ԱԹՍ:
ՊՆ ներկայացուցիչն ասաց նաև, որ այսօր Հադրութ և Ստեփանակերտ քաղաքներին հասցված հարվածներից տուժել են մեծ թվով բնակիչներ, շինություններ, քաղաքացիական պաշտպանության ինստիտուտներ, ենթակառուցվածքներ:
Այսօրվա ընթացքում մինչ այս պահը, ըստ Հովհաննիսյանի, հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով եղել է համեմատաբար հանգիստ իրավիճակ: