Սպիտակ տան կայքի We the People բաժնում սկսվել է առցանց ստորագրահավաք՝ Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիան դատապարտելու և Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու խնդրագրով: Խնդրագրում նշվում է, որ Թուրքիան / Ադրբեջանը իրենց վարձկան ԴԱԻՇ ահաբեկիչների հետ պատերազմ են սկսել ընդդեմ Հայաստանի և Արցախի՝ հայ ազգին և նրա պապենական հողերը ոչնչացնելու համար: Նշվում է նաև, որ դարեր շարունակ Արցախը Հայաստանինն է եղել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված խնդրագրով կոչ է արվում.
1.Հեռացնել Թուրքիային ՆԱՏՕ-ից, հայտարարել ահաբեկչության հովանավոր
2.Արգելել Թուրքիային օգտագործել ՆԱՏՕ-ին պատկանող զենքերը ՝ ԱԹՍ ռմբակոծիչներ, միջուկային զենք, F-35 ինքնաթիռներ
3.Փակել Թուրքիայում ԱՄՆ ռազմական բազաները
4.Տնտեսական պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Ադրբեջանի դեմ
5.Դադարեցնել ռազմական օգնությունը Թուրքիային, Ադրբեջանին, աջակցություն ցուցաբերել Հայաստանին
6.Ճանաչել Արցախի անկախությունը
7.Կանգնեցնել Թուրքիայի և Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ ռազմական հանցագործություն կատարելը:
Սպիտակ տան կողմից խնդրագրի վերաբերյալ արձագանք ստանալու համար անհրաժեշտ է 100 հազար առցանց ստորագրություն, արդեն ստորագրել են 71 հազար 623 անձինք, մինչև հոկտեմբերի 28-ը անհրաժեշտ է հավաքել ևս 28 հազար 377 ստորագրություն: