ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ծայրաստիճան անհանգստություն է հայտնել Սիրիայից և Լիբիայից Ղարաբաղյան հակամարտության գոտի անօրինական զինված խմբավորումներից վարձկաններ տեղափոխելու մասին տեղեկատվության կապակցությամբ:
«Ես ձեռնպահ կմնամ սրա մասով որևէ հստակեցնող բացատրությունից: Իրականում, ԱԳՆ հայտարարությունը բավականին երկիմաստ չէ, այն իսկապես վկայում է ծայրահեղ անհանգստության մասին՝ կապված մարդկանց տեղափոխությունների հետ», - լրագրողներին ասել է Պեսկովը: