Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը կոչ է արել Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել կրակը և նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ խոր մարդասիրական ճգնաժամից խուսափելու համար: ԵԽ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ հակամարտության սրման հետ մեկտեղ քաղաքացիական զոհերի թիվն աճում է:
«Ես սգում եմ պատերազմական գործողությունների զոհ դարձած շատ մարդկանց, այդ թվում՝ խաղաղ բնակիչների կորուստը: Ոչ մի քաղաքական նկատառում չի կարող արդարացնել այդ կանանց, տղամարդկանց և երեխաների սարսափն ու տառապանքը», - հայտարարել է Պեյչինովիչ-Բուրիչը: «Աղաչում եմ հակամարտության բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները», - ընդգծել է նա: «Խաղաղ լուծումը պետք է գտնվի բանակցությունների սեղանի շուրջ՝ խորը մարդասիրական ճգնաժամը կանխելու համար», - հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղարը: