Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Ո՞վ է կասկածում, որ Փաշինյանն այդ դեպքում ճակատագրական սխալ թույլ տված կլինի

Ո՞վ է կասկածում, որ Փաշինյանն այդ դեպքում ճակատագրական սխալ թույլ տված կլինի
11.09.2018 | 09:59

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության անձնագրեր է հանձնել կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանին, ինչպես նաև նրա ամուսնուն` հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանին:
Արսինե Խանջյանը հայտնի դերասանուհի լինելուց բացի, թերևս ոչ պակաս հայտնի է նաև որպես լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսվեստիտների (ԼԳԲՏ) իրավունքների պաշտպան, այլասերվածների միջև պիղծ կապերը սիրո և անկախ ինքնության դրսևորում համարող: Այն աստիճանի, որ հայաստանյան կայքերից մեկը իր հրապարակման վերնագրով նրան անվանակոչել էր «Հայ լեսբուհիների առաջնորդը»: Կարծում ենք, անձնագիր տալուց առաջ վարչապետն այս ամենը պետք է հաշվի առներ ու լավ մտածեր:
Արսինե Խանջյանն ավելի վաղ պատասխանելով այլասերվածների կայքի` LGBTnews-ի հարցին, թե քաղաքական նոր իրավիճակում ինչ ակնկալիքներ ունի ԼԳԲՏ-ների իրավունքների հետ կապված խնդիրների լուծման առումով, հույս էր հայտնել, որ «տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Հայաստանում կլուծվի նաև ԼԳԲՏ մարդկանց իրավունքների հարցը»:


«Ես հուսով եմ, որ այդ հարցը կլուծվի, որովհետև նոր Հայաստանը նոր մոտեցումներով է վերաբերվում իր ժողովրդին, իր ազգին,- ներկայացնելով նոր Հայաստանից իր սպասումը ու նոր Հայաստանի վերաբերյալ իր պատկերացումը, ասել է Արսինե Խանջյանը:- Հույս ունեմ, որ կառավարությունն ամեն ինչ կանի, որ օրենքները փոխվեն, ու մարդկանց մտածելակերպը փոխվի, դաստիարակվի»:


Հայաստանի բնակչության առնվազն 98 տոկոսին, ըստ էության, անդաստիարակ անվանած, մտածելակերպի փոփոխության ու դաստիարակության կարիք ունեցող համարած, վիրավորած, իսկ իրականում հենց ինքը դաստիարակության կարիք ունեցող Արսինե Խանջյանի այս խոսքերի համար ժամանակին խիստ քննադատություն եղավ ԶԼՄ-ներում, ու դժվար է ենթադրել, թե Փաշինյանը, նրան անձնագիր տալուց առաջ, ծանոթ չէր այդ ամենին:
Հայաստանի օրենքներն ու մարդկանց մտածելակերպը փոխելու, նրանց դաստիարակելու հարցում Արսինե Խանջյանը հիշյալ կայքի հետ զրույցում կարևորել է նաև քաղաքացիական կառույցների դերը՝ ասելով. «Հույս ունեմ, որ քաղաքացիական հաստատությունները կկարողանան ավելի զորավոր կերպով պետությանը դիմել՝ առանց վախենալու, որովհետև վախը տգեղ երևույթ է ցանկացած ժողովրդի, հատկապես հայության համար»:
Ինչպես ակնհայտ է, դերասանուհին շատ պարզ արտահայտել է նոր Հայաստանի վերաբերյալ իր պատկերացումը. այն մի պետություն է, որտեղ այլասերվածների «իրավունքների» պաշտպան ՀԿ-ները, առանց վախենալու, կկարողանան ավելի զորավոր կերպով պետությանը դիմել՝ այլասերվածների «իրավունքների» պաշտպանության համար: Մարդիկ սրա՞ համար էին ոտքի ելել, սրա՞ համար իրականացրին իշխանափոխություն։


Նույն կայքի տեղեկացմամբ, դերասանուհին նշել է, որ ինքը ԼԳԲՏ անձանց դիտարկում է «որպես բոլոր մյուս քաղաքացիներին հավասար անձինք, որոնք իրավունք ունեն ազատ ապրելու իրենց միջավայրում, իրենց ժողովրդի մեջ՝ չթաքցնելով իրենց ինքնությունը»:
«Նրանք, ովքեր ապրում են Հայաստանում, չպետք է տառապեն, ինչպես տառապում են, պախարակվեն, ինչպես պախարակվում են, որովհետև ինձ համար նրանք նորմալ մարդիկ են` ամեն մարդու պես, եթե ընդունում ենք, որ որևէ անձ նորմալ է: Բոլորս էլ պետք է նույն իրավունքներն ունենանք»,- ասել է դերասանը։


Ո՛չ, չենք ընդունում որ ցանկացած անձ նորմալ է ցանկացած հասարակության մեջ, ցավոք, կան նաև աննորմալ անձինք, և հասարակությունները չպետք է պայմաններ ստեղծեն, որ նրանց քանակը գնալով շատանա, այլ ճիշտ հակառակ կերպ պետք է վարվեն: Իսկ ԼԳԲՏ-ները կտառապեն, թե չեն տառապի, հենց իրենց` այլասերվածների խնդիրն է: Դա կախված է եղել և այսուհետ էլ կախված է լինելու նրանից, թե այլասերվածներից յուրաքանչյուրը հասարակության մեջ ինչ վարքով հանդես կգա, ի ցույց կդնի՞ իր սեռական ինքնությունը կամ կողմնորոշումը, թե կթաքցնի, իրեն լկտի՞ կպահի, թե՞ պարկեշտ, կարհամարհի՞ այլոց իրավունքները, թե կհարգի: Եթե ի ցույց կդնի, ուրեմն թող պատրաստ լինի պարսավանքի ու պախարակման, քանզի անամոթությունը, ավելին` հակաաստվածայինը, հակամարդկայինը, անբնականը, աննորմալը, դեպի Սոդոմ-Գոմոր, դեպի կործանում տանողը հասարակությանն ի ցույց դնելու, ուղղակիորեն թե անուղղակիորեն գովազդելու պարագայում, վերածվում է նույն հասարակությանը նետված մարտահրավերի ու չի կարող անպատասխան մնալ, առնվազն հանդուրժվել: Եվ այն, որ այլասերվածները չպետք է պախարակվեն, քանի որ Արսինե Խանջյանի համար, ինչպես ինքն է ասել, նորմալ մարդիկ են` ամեն մարդու պես, բնավ չի նշանակում, թե նրանք մեր հասարակության գերակշիռ մեծամասնության համար էլ նորմալ մարդիկ են:


Ինչ վերաբերում է այլասերվածների «իրավունքների» պաշտպան Արսինե Խանջյանի ասածին, թե «բոլորս էլ պետք է նույն իրավունքներն ունենանք», ապա դերասանուհին էլ, այլասերվածներն էլ իրենց ծոծրակը կտեսնեն, Հայաստանում դա չեն տեսնի: Խոսքը, անշուշտ, չի վերաբերվում ԼԳԲՏ-ներին մարդու բոլոր իրավունքներից զրկելուն, նրանք մինչ այժմ ունեցել են և այսուհետ էլ կունենան բժշկական օգնություն ստանալու, ազատ տեղաշարժի, ընտրելու և ընտրվելու, ինչպես նաև բազմաթիվ այլ սահմանադրական իրավունքներ, բայց այլասերվածության, իրենց սեռական կողմնորոշման ուղղակի թե անուղղակի քարոզչության (այդ թվում նաև՝ շքերթների, երթերի, հանրահավաքների, ցույցերի միջոցով), երեխա որդեգրելու, իրենց պիղծ ամուսնությունը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում (ԶԱԳՍ) գրանցելու, դպրոցներում երեխաների դաստիարակությամբ զբաղվելու իրավունք չպետք է ունենան, որքան էլ Ա. Խանջյանը կարծիք հայտնի, թե «ժամանակակից աշխարհում մարդկանց իրավունքները սահմանափակելն անթույլատրելի է»:
Արսինե Խանջյանը հիշյալ կայքի հետ զրույցում նշել է նաև, որ «այն խոսակցությունները, թե ԼԳԲՏ իրավունքների մասին խոսելն օտար ազդեցությունների հետևանք է, տգիտության արտահայտություն են»:


«Այդ մարդկանց ես անձնապես քննադատում եմ, որովհետև նրանք հարգանք չունեն սիրո և անկախ ինքնության հանդեպ»,- ասել է պղծագործությունը և այլասերվածությունը սիրո և անկախ ինքնության դրսևորում համարած դերասանուհին:
Իրականում տգիտությունը այլասերվածությունը նորմալ վարք, այլասերվածներին նորմալ անձինք համարելն է: Տգիտության արտահայտությունը այլասերվածների «իրավունքների» պաշտպանի նաև այն պատկերացումներն են, թե այլասերվածները պետք է ունենան բոլոր իրավունքները, ինչ ունեն մնացած անձինք:


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առայժմ պատվել և ՀՀ քաղաքացու անձնագիր է տվել Արսինե Խանջյանին, և բացառված չէ, որ վաղը փորձի նաև իրականություն դարձնել այլասերվածների իրավունքների պաշտպան դերասանուհու պատկերացումները նոր Հայաստանի մասին: Ո՞վ է կասկածում, որ Փաշինյանն այդ դեպքում ճակատագրական սխալ թույլ տված կլինի։ Հուսանք, որ կհաղթի բանականությունը, ՀՀ վարչապետը բավարար ողջախոհություն կունենա ու չի փորձի պղծել մեր սուրբ երկիրը՝ ընդունելով այնպիսի որոշումներ, Ազգային ժողովի ընդունմանը ներկայացնելով այնպիսի օրենքներ, որոնք կարդարացնեն նոր Հայաստանից Արսինե Խանջյանի սպասումները:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 6251

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ