«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Մանր խնդիրները գոնե լուծեք

Մանր խնդիրները գոնե լուծեք
03.03.2017 | 12:24

Շուտով քաղաքական ուժերը, իրար հերթ չտալով, անհավատալի խոստումներով «կկերակրեն» հանրությանը։ Իշխող մեծամասնությունը ևս, սակայն մինչ այդ պետք է բացատրեն, թե ինչու անցնող տարիներին իրենց խոստացած լավ կյանքը չապահովվեց, ու սոցիալական փոքր խնդիրների լուծումն անգամ անհնար եղավ։ Ասվածի ապացույցն է մեզ դիմած քաղաքացիների բողոքը։


Քանաքեռ-Զեյթուն համայնքի բնակիչները մեզ հետ զրույցում պատմեցին, թե այս էլ քանիերորդ անգամ դիմում են համայնքապետարանի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Կարեն Բաղոյանին, որ բազմաբնակարան շենքի կտուրի հարցը լուծեն, սակայն հերիք չէ հայտարարում են, թե իրենք չեն կարող դա անել, բնակիչներն իրենց միջոցներով պետք է խնդիրները լուծեն, դեռ կոշտ ու կոպիտ էլ վերաբերմունք են ցուցաբերում քաղաքացիների հանդեպ։ Ճարահատյալ բնակիչները որոշել են սպասել, թե երբ ամբարտավան պաշտոնյային կփոխեն մեկ ուրիշով, որ կարողանան գնալ ու մարդավայել զրուցել չինովնիկի հետ, հասկացնել, որ իրենց պատասխանատվության տիրույթում է ոչ միայն շենքի տանիքի վերանորոգումը, այլև քաղաքացիների հետ նորմալ հարաբերվելը։
Իսկ մինչ այդ ընդամենը մի հիշեցում այդ համայնքի բնակիչներին. խորհրդարանական ընտրությունից հետո սպասվում է Երևանի քաղաքապետի ընտրություն, Քանաքեռ-Զեյթունի բնակիչները կարող են հույս ունենալ, որ եթե խորհրդարանական ընտրության ժամանակ իրենց շենքի տանիքների հարցը չլուծվի, գուցե հնարավոր է այս ընտրության ժամանակ տրվող խոստումների ցանկի՞ց այն «կորզել»։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1418

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ