Այն, որ Հայաստանից արտագաղթի տեմպերը խիստ վտանգավոր են, նորություն չէ ու կարծես սովորական երևույթ է դարձել իշխանությունների համար: Ցավոք, հայկական երկրորդ պետությունն էլ նույն խնդրի առաջ է հայտնվել:
Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Արցախում արտագաղթի չափերը մտահոգիչ են դառնում:
Մեր աղբյուրի հավաստմամբ, ի տարբերություն Հայաստանի, ԼՂՀ-ում լավ են հասկանում դրա վտանգավորության չափը և ամեն ինչ անում են մարդկանց սեփական երկրում պահելու համար: Իհարկե, Արցախում տարբեր են նաև արտագաղթ ծնող պատճառները, սակայն պետության ղեկավարությունը հնարավորն անում է, որ սոցիալ-տնտեսական վիճակը հայրենի հողից հեռանալու հիմք չդառնա:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ