Թուրքիայում ձերբակալված գրող և լեզվաբան, թուրքական «Ազատ օրակարգ» թերթի սյունակագիր Նեջմիյե Ալփայը հայտարարել է, որ իրեն ձերբակալել են քաղաքական հայացքների պատճառով: «Ջումհուրիյեթին» տված հարցազրույցում նա ասել է. «Ձերբակալվել եմ, որովհետև խաղաղություն էի ուզում: Մենք ենթարկվում ենք մեծ անօրինության: Բանտում հիմա ավելի դժվար է պաշտպանել իրավունքները, քան առաջ»,- ասել է գրողը:
Նա նշել է, որ իրեն մեղադրել են փախուստի համար, թեև ինքն ինքնակամ է ներկայացել ոստիկանական բաժանմունք՝ ծանուցագիրը ստանալուց հետո: Օգոստոսին Թուրքիայում դատարանի որոշմամբ կասեցվել է թուրքական «Ազատ օրակարգ» թերթի գործունեությունը՝ քրդամետ քարոզչություն իրականացնելու մեղադրանքով։