«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Հայտնի են ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից դրամաշնորհ ստացող ՀԿ-ները

Հայտնի են ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից դրամաշնորհ ստացող ՀԿ-ները
01.06.2016 | 13:53

ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից տրամադրվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվող դրամաշնորհների մրցույթի հանձնաժողովի հունիսի 1-ի նիստում որոշվել են այն հասարակական կազմակերպությունները, որոնց հետ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կկնքի դրամաշնորհների տրամադրման պայմանագրեր։

Ստորև ներկայացնում ենք այն հասարակական կազմակերպությունները, որոնք դրամաշնորհ կստանան նշված անվանակարգերում։

«Սահմանամերձ գյուղական համայնքների առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում» անվանակարգ`


1. «Արցախի տիկնիկային արվեստի գործիչներ» ՀԿ
2. «Իջևան» երիտասարդական դաշինք ՀԿ
3. «Հայրենիքի դարպասներ» ՀԿ
4. «Դեմետրա-էկո» բնապահպանական, գյուղատնտեսական ՀԿ

«Մերօրյա հերոսներ» անվանակարգ`
5. «Աշխարհազոր» երիտասարդական, կրթական ՀԿ
6. «Արմսես» գիտակրթական կենտրոն» ՀԿ
7. «Երիտասարդ եզդիներ» ՀԿ
8. «Հոգու պարտք» հայրենագիտական ՀԿ
9. «Սինջար» եզդիների ազգային միավորում ՀԿ
10. «Կանանց հանրապետական խորհուրդ» ՀԿ
11. «Գիտական կամուրջներ» ՀԿ

Դիտվել է՝ 1615

Մեկնաբանություններ