Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Սկսել են հորից, որդուն կհասնե՞ն

Սկսել են հորից, որդուն կհասնե՞ն
10.05.2016 | 23:13

Որ Ադրբեջանի նախկին նախագահ և գործող նախագահի հայր Հեյդար Ալիևի` Բաքվի կենտրոնում գտնվող հսկա հուշարձանը պղծվել է, հայտնի դարձավ այսօր վաղ առավոտյան, երբ սոցիալական ցանցերում փաստը հաստատող լուսանկարներ հայտնվեցին: Բաքվի Սաբաիլի շրջանում` Կենտրոնական բանկի շենքից հաշվված մետրերի վրա գտնվող այգում տեղադրված հուշարձանի պատվանդանին անհայտ անձինք գիշերը սպիտակ ներկով ադրբեջաներեն և անգլերեն գրություններ էին թողել:

«Կեցցե ստրուկների տոնը», - ադրբեջաներեն գրված էր Ալիևի հուշարձանի պատվանդանին: «Կորչի համակարգը»` պայմանականորեն այսպես կարելի է թարգմանել հայհոյախառն անգլերեն գրառումը, որ հայտնվել է Հեյդար Ալիևի հուշարձանի պատվանդանի դիմային հատվածում: Ակցիայի հեղինակներն առայժմ հայտնի չեն: Ալիևի հուշարձանի պատվանդանին գրություններից բացի նաև անարխիստների նշան կար և կարելի է ենթադրել, որ Բաքվում գործող և վերջին շրջանում ձախակողմյան խմբավորումներն են գործել: Հազիվ թե պատահական լինի, որ Հեյդար Ալիևի հուշարձանը պղծելու մասին առաջիններից մեկը տեղեկացրեց ձախ ակտիվիստներին միավորող Solfront-ը`«Ձախ ճակատ» կազմակերպությունն իր ֆեյսբուքյան էջում: Հեյդար Ալիևի հուշարձանի պատվանդանի նկարազարդվեց, երբ Ադրբեջանի իշխող վերնախավը պետական մակարդակով տոնում է նախկին նախագահի ծննդյան 93-րդ տարեդարձը: 2004-ից Ադրբեջանի իշխանությունները Հեյդար Ալիևի ծննդյան օրը հռչակել են «Ծաղիկների տոն»:

Հեյդար Ալիևի հուշարձանի պատվանդանին արված «Կեցցե ստրուկների տոնը» գրությունն էլ ոչ միայն թափանցիկ ակնարկ է այդ տոնին, այլև բառախաղ. ադրբեջաներենում ծաղիկ և ստրուկ բառերը գրեթե նույն կերպ են գրվում և արտաբերվում: Հեյդար Ալիևի հուշարձանի նոր «ձևավորմանը» լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը չի անդրադարձել: Բաքվի ժամանակով այսօր ժամը երեքի դրությամբ Հեյդար Ալիևի հուշարձանի պղծման լուրը տեղադրել էին միայն «Թուրան» գործակալության կազմում գործող Сontact.az կայքը և Բեռլինում գտնվող Meydan TV-ն: Նրանք էին տեղեկացնում, որ վաղ առավոտյան Հեյդար Ալիևի հուշարձանի վրա թողնված գրությունները մաքրվել են, իսկ այգին շրջապատել են ոստիկանները:


«Որ Հեյդար Ալիևի հուշարձանի հետ կարող է նման բան պատահել՝ ուղղակի անհնար էր պատկերացնել», - գրում է Meydan TV կայքը: «Վայրը, որտեղ տեղադրված է Ալիևի հուշարձանը, շրջապատված է կարևոր պետական հիմնարկներով և հսկվում է: Մեծ է հավանականությունը, որ հուշարձանը նկարազարդած անձանց ֆիքսել են անվտանգության տեսախցիկները: Ըստ ամենայնի, նման հանդուգն արարքը կատարվել է գիշերվա այն ժամանակահատվածում, երբ լուսավորությունը Կենտրոնական բանկին հարող այգում անջատված էր», - ենթադրում է Contact.az-ը:

Դիտվել է՝ 1470

Մեկնաբանություններ