Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Հռոմի պապ. Ձեզնից յուրաքանչյուրը կարող է կամուրջ դառնալ

Հռոմի պապ. Ձեզնից յուրաքանչյուրը կարող է կամուրջ դառնալ
21.04.2016 | 13:23

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Լեսբոս կղզի այցելությունից 3 օր անց և դեպի Եվրամիություն փախստականների մուտքը սահմանափակող համաձայնագրի ուժի մեջ մտնելուց 2 շաբաթ անց տեսաուղերձով դիմել է փախստականներին.

«Ներեցեք մեր համայնքների անտարբերությունը, ովքեր վախենում են փոփոխություններից, որը պահանջում է ձեր ներկայությունը»,- ասել է պոնտիֆիկոսը: Ամբողջ Եվրոպայի անունից Հռոմի պապն ափսոսանք է հայտնել փախստականների հանդեպ վերաբերմունքի համար: «Ձեզ ընդունում են որպես բեռ, որպես խնդիր, մինչդեռ իրականում դուք պարգև եք: Ձեզնից յուրաքանչյուրը կարող է որոշակի կամուրջ դառնալ, որը կմիավորի բաժանված ժողովուրդներին, որը հնարավոր կդարձնի տարբեր մշակույթների և կրոնների հանդիպումը, որը կդառնա ուղի մեր ընդհանուր մարդկության բացահայտման համար»,- նշել է պոնտիֆիկոսը։

Դիտվել է՝ 1064

Մեկնաբանություններ