Հայրենիքում նա հայտնի է որպես «պատմության մեծագույն բրիտանացի», իսկ ողջ աշխարհում՝ որպես խորամանկ և խորաթափանց քաղաքական գործիչ, որ հակառակորդներին հաղթում էր սրամտություներով: 20-րդ դարի ամենաազդեցիկ գործիչներից մեկը` ՈՒինսթոն Չերչիլը, ասել է.
1. Ավելի հեշտ է մի ողջ ժողովրդի ղեկավարել, քան 4 երեխա դաստիարակել:
2. Մի վազիր, եթե կարող ես կանգնել, մի կանգնիր, եթե կարող ես նստել, մի նստիր, եթե կարող ես պառկել:
3. Ժողովրդավարությունը կառավարման վատագույն տարբերակն է, եթե հաշվի չառնենք բոլոր մնացածները:
4. Քաղաքական գործիչը պետք է կարողանա կանխատեսել, թե ինչ տեղի կունենա վաղը, մեկ շաբաթ անց, մեկ ամիս անց և մեկ տարի անց, ապա՝ կարողանա բացատրել, թե ինչու չեղավ:
5. Դիվանագետը երկու անգամ է մտածում է՝ ոչինչ չասելուց առաջ:
6. Ես երբեք չեմ քննադատում իմ երկրի կառավարությանը` գտնվելով արտերկրում, բայց վերադառնալով՝ պակասը լրացնում եմ:
7. Պատմությունը գրում են հաղթողները:
8. Դպրոցի ուսուցիչները այնպիսի իշխանություն ունեն, որոնց մասին վարչապետները կարող են երազել միայն:
9. Գումար կուտակելը լավ է, հատկապես, եթե կուտակել են ձեր ծնողները:
10.Ես պատրաստ եմ սովորել, բայց ինձ դուր չի գալիս, երբ ինձ սովորեցնում են:
11.Ես սիրում եմ խոզերին: Շները մեզ նայում են ներքևից վերև, կատուները` վերևից ներքև, իսկ խոզերը` հավասարը հավասարին:
12. Մարդիկ հիանալի կարողանում են թաքցնել գաղտնիքները, որոնք չգիտեն:
13. Վատատեսը դժվարություններ է տեսնում ամեն հնարավորության մեջ, իսկ լավատեսը ամեն դժվարության մեջ հնարավորություն է տեսնում:
14. Խելացի մարդը բոլոր սխալները միայնակ չի գործում: Նա հնարավորություն է տալիս նաև ուրիշներին:
15. Ավելի հեշտ է խոսել սկզբունքների մասին, քան կիրառել:
16. Ավելի լավ ներդրում, քան կաթը նորածինների մեջ, չկա: