Բրիտանական թագավորական ընտանիքի բոլոր անդամները մասնակցել են Լոնդոնի Սուրբ Մարիամ Մագդաղենացու եկեղեցում մատուցված Սուրբծննդյան պատարագին, գրում է The Daily Mail-ը։ Դեկտեմբերի 25-ին հարյուրավոր լոնդոնցիներ հավաքվել են քաղաքի փողոցներում, որ տեսնեն թագավորական ընտանիքին։ Դքսուհի Քեյթ Միդլթոնը, արքայազն ՈՒիլյամը, թագուհի Էլիզաբեթ 2-րդը, արքայազն Չառլզը, Հարին և թագավորական ընտանիքի մյուս անդամները հավաքվել են Սանդրինգհեմի պալատում, որտեղից էլ գնացել են եկեղեցի։
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը՝ Սուրբծննդյան պատարագին