Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի աստղային ընտանիքը բաժանվում է: Որոշումը կայացրել է Ջոլին, նա այլևս չի հանդուրժում ամուսնու դավաճանությունները: The National Enquirer-ի տեղեկատվությամբ՝ կա ամուսնական միության լուծարման դատական հայցը: Անջելինան որոշել է երեխաներին վերցնել և տնից հեռանալ: Եթե տեղեկատվությունը հաստատվի, ամուսիններին հարկ կլինի բաժանել 480 միլիոն դոլարը: