Այս տարվա հունվար-սեպտեմբերին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում սպառողական գներն աճել են 4,4 տոկոսով՝ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով: Պաշտոնական տեղեկատվությամբ՝ պարենամթերքը թանկացել է 4,3 տոկոսով։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության պաշտոնական տվյալներով, ամբողջ աշխարհում պարենամթերքն էժանացել է 25-30 տոկոսով։