«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը
29.09.2015 | 11:38

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անքակտելի մասն է։ Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Հիքմեթ Գաջիևը հայտարարել է. «Հայաստանի ղեկավարության հայտարարությունը, թե Ղարաբաղը Հայաստանի անքակտելի մասն է, այդ երկրի կողմից Ադրբեջանի տարածքների գրավման երկաթե ապացույց է և ի ցույց է դնում Երևանի քաղաքական-իրավական պատասխանատվությունը հակամարտության հարցում: Հայաստանի նախագահի հայտարարությունն անհարգալից վերաբերմունք է միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության, ՄԱԿ-ի ԱԽ-ի համապատասխան բանաձևերի հանդեպ։ Ադրբեջանը չի հաշտվի իր տարածքների կորստյան հետ և կոչ է անում Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել երկրի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության շրջանակներում։ Հակառակ դեպքում Ադրբեջանի ձեռնարկելիք քայլերի հետևանքների համար պատասխանատվությունը կընկնի Հայաստանի վրա»։

Դիտվել է՝ 1506

Մեկնաբանություններ