38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ՌԴ ներկայությունը Սիրիայում սահմանափակվում է միայն իշխանություններին զենք մատակարարելով

ՌԴ ներկայությունը Սիրիայում սահմանափակվում է միայն իշխանություններին զենք մատակարարելով
28.09.2015 | 10:39

«Ռուսաստանը ռազմական օգնություն է ցուցաբերում միայն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի լեգիտիմ բանակին»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկացի լրագրող Չառլի Ռոուզի հետ հարցազրույցում: Նա նշել է, որ Սիրիայում գոյություն ունի մեկ լեգիտիմ բանակ: «Դա Ասադի բանակն է: Ինչ վերաբերում է Սիրիայում մեր ներկայությանը, այդ կերպ մենք զենք ենք մատակարարում Սիրիայի իշխանությանը, ուսումնական ծրագրեր ենք իրականացնում և մարդասիրական օգնություն ցուցաբերում»,- ասել է Պուտինը: Նրա խոսքով, Ռուսաստանը գործում է բացառապես ՄԱԿ-ի կանոնակարգով, առաջնորդվում է ժամանակակից միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներով, համաձայն որի օգնությունը, այդ թվում՝ ռազմական, կարող է և պետք է ցուցաբերվի այս կամ այն երկրի միայն լեգիտիմ իշխանություններին՝ նրանց համաձայնությամբ, նրանց խնդրանքով կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ: «Այս պարագայում մենք գործ ունենք սիրիական իշխանությունների խնդրանքի հետ, ինչն էլ մենք իրագործում ենք՝ առանց միջազգային պայմանագիր խախտելու»,- ասել է Պուտինը՝ հիշեցնելով, որ Ռուսաստանը տարածաշրջանային երկրներին համագործակցության կոչ է արել ԻՊ-ի դեմ պայքարում:

Դիտվել է՝ 1423

Մեկնաբանություններ