Թուրքիայի իշխանությունները հաստատել են տեղեկությունները, որ թուրքական կործանիչներն ավիահարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում քուրդ գրոհայինների դիրքերի ուղղությամբ: Այդ գործողություններին զուգահեռ թուրք զինվորականները հարվածներ են հասցրել Սիրիայում՝ «Իսլամական պետության» գրոհայինների ոչնչացման նպատակով։ Ավելի վաղ տեղական ԶԼՄ-ները հայտնել էին, որ թուրքական ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Իրաքում քուրդ գրոհայինների դիրքերի ուղղությամբ։