Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

ԵԽ հանձնակատարն ու ԵԱՀԿ ներկայացուցիչը պահանջում են հետաքննություն

ԵԽ հանձնակատարն ու ԵԱՀԿ ներկայացուցիչը պահանջում են հետաքննություն
23.06.2015 | 21:40

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը ֆեյսբուքյան գրառմամբ մտահոգություն է հայտնել անցած գիշեր Երևանի կենտրոնում տեղի ունեցած բռնությունների կապակցությամբ:
«Ես լրջորեն մտահոգված եմ Երևանի կենտրոնում այսօր ավելի վաղ խաղաղ ցուցարարներին ոստիկանական ուժի կիրառմամբ ցրելու կապակցությամբ», - գրել է Մուժնիեկսը:
«Շատ անհանգստացնող են նաև տեղեկությունները լրագրողների նկատմամբ բռնություններ գործադրելու, նրանց ձերբակալելու, սարքավորումները վնասելու վերաբերյալ», - հայտարարել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը:
«Լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան աշխատել ազատ և ապահով միջավայրում», - նշել է հանձնակատարը:
Նա Հայաստանի իշխանություններին հիշեցրել է միջազգային փաստաթղթերով ստանձնած պարտավորությունները, մասնավորապես՝ խոսքի ազատության ապահովման կապակցությամբ, պահանջել է քննել լրագրողների նկատմամբ իրավապահների գործողությունները:
ԵԱՀԿ մամուլի հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը Հայաստանի իշխանություններին կոչ է արել «անհապաղ հետաքննություն սկսել» անցած գիշեր Երևանի կենտրոնում լրագրողների վրա տեղի ունեցած հարձակումների կապակցությամբ: ԵԱՀԿ-ն հաղորդագրությամբ վկայակոչում է տեղեկությունները, որ մի շարք լրագրողներ, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանի, «Հետք»-ի, «Գալա TV»-ի, «Հայկական ժամանակ»-ի լրագրողների նկատմամբ ոստիկանները կիրառել են ֆիզիկական բռնություն, կոպիտ վերաբերմունք, տարել են ոստիկանական բաժիններ՝ Երևանում հանրային բողոքի ակցիայի լուսաբանման ժամանակ:
Հաղորդագրության մեջ նշված է, որ վնասել կամ խլել են լրագրողների սարքավորումները:
ԵԱՀԿ Մամուլի հարցերով ներկայացուցչի խորհրդական Գուննար Վրանգը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ասաց, որ խոսքի ազատության հետ կապված խնդիր է, երբ փորձում են ձերբակալել կամ կալանավորել լրագրողներին այն պահին, երբ նրանք կատարում են իրենց մասնագիտական պարտականությունը:
Անցած գիշեր բռնության ենթարկված և ոստիկանության բաժին տեղափոխված լրագրողները կրել են վկայականներ, սակայն ոստիկանները շարունակել են վնասել նկարահանող սարքավորումները և խոչընդոտել են լրագրողների մասնագիտական պարտականությունների կատարումը:
Գիշերը լրագրողական տարբերանշաններով են եղել նաև բռնության ենթարկված «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանը, օպերատորներ Գարիկ Ազիբեկյանը և Գարիկ Հարությունյանը, որին ոստիկանները տեղափոխել են Կենտրոնի բաժին՝ այդ կերպ հեռացնելով իրադարձությունների կենտրոնից: Այս իրավիճակի կապակցությամբ ԵԱՀԿ ներկայացուցիչ Գուննար Վրանգի արձագանքը հետևյալն է. - «Առանձնակի մտահոգիչ է, երբ իսկապես թիրախավորվում են լրագրողներին: Մեր կազմակերպության համար լրագրողների անվտանգությունը առաջնահերթ կարևորություն ունի: Երբ տեղի են ունենում լրագրողների ծեծի, բռնության, ֆիզիկական հարձակման դեպքեր, դա հարձակում է խոսքի ազատության վրա», - ասաց Գուննար Վրանգը և պնդեց. - «Իրավապահները պարտավոր են հետաքննել տեղի ունեցածը»:

Դիտվել է՝ 1665

Մեկնաբանություններ