Կառավարության հունիսի 18-ի նիստում գործադիրը հաստատեց չորս տասնյակից ավելի որոշումներ, որոնցից մեկը վերաբերում է վերջերս Մեղրիում բազմաբնակարան շենքի հրդեհի հետևանքով անօթևան ընտանիքներին տանիքով ապահովելու խնդրին։ «Մեղրու նախկին ինֆեկցիոն հիվանդանոցի շենքը առաջարկում ենք նվիրաբերել անօթևան մնացած և երիտասարդ ընտանիքներին»,- առաջարկեց տարածքային կառավարման և ԱԻ նախարար Արմեն Երիցյանը։ Գործադիրը դեմ չէր։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ