ԵՄ-ում տապալման սպառնալիքի տակ է մաքսանենգներին հակազդելու ծրագիրը, ովքեր Միջերկրական ծովով փախստականներին տեղափոխում են Եվրոպա՝ հաղորդում է Spiegel-ը: ԵՄ որոշ երկրներ, նախ և առաջ՝ Իտալիան, ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին խիստ քննադատության են ենթարկել EUNAVFOR MED գործողությունը կրճատելու տարբերակը: Ծրագիրը նախատեսում է ոչ թե ոչնչացնել մաքսանենգների նավերը, այլ միայն հետաքննել Միջերկրական ծովի միջազգային ջրերում փախստականների անօրինական տեղափոխությունների փաստը: