Քեմբրիջի դքսուհի Քեյթը նորածին դստեր և ամուսնու՝ արքայազն ՈՒիլյամի հետ դուրս է գրվել Սուրբ Մարիայի հիվանդանոցից՝ հաղորդել է Time-ը: Հիվանդանոցի մուտքի առաջ նրանց դիմավորել են երկրպագուները, լրագրողները, լուսանկարիչները: Time-ը գրում է, որ արքայադուստրը ծնունդից 10 ժամ հետո արդեն հայտնվեց հասարակության մեջ: Նա դեռ անուն չունի: Երկար քննարկվում էր նրան իշխանուհի Դիանայի պատվին անվանակոչելու հարցը՝ որպես կանոն արքայական ընտանիքում երեխաներին անվանակոչում են ի պատիվ իրենց նախնիների: Առավել հավանական են համարում Ալիսան կամ Շառլոտան: