Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Հակառակորդի կողմն անցնելու պահը բեմադրված է և չի համապատասխանում իրականությանը

Հակառակորդի կողմն անցնելու պահը բեմադրված է և չի համապատասխանում իրականությանը
24.03.2015 | 12:42

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը պարզաբանում է տարածել ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակած տեսանյութի կապակցությամբ։ Ադբեջանական լրատվամիջոցները 2 տեսանյութ հրապարակեցին մարտի 22-ին հակառակորդի կողմն անցած պաշտպանության բանակի զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի մասին։ Առաջին տեսանյութում հայ զինվորը՝ սպիտակ կտորը ձեռքին, մոտենում է ադրբեջանական զորքերին, երկրորդ տեսանյութում Գրիգորյանը պարզաբանում է սահմանն անցնելու պատճառները։
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեսանյութը որակում է «համապատասխան դեպքերի համար նախատեսված միջազգային հումանիտար իրավունքի բոլոր նորմերի կոպիտ խախտման հերթական ցցուն օրինակ և ադրբեջանական քարոզչամեքենայի երևակայության հերթական արգասիք»։
«Նախ նշենք, որ հակառակորդի կողմն անցնելու պահը լրիվությամբ բեմադրված է և չի համապատասխանում իրականությանը: Դրանով հակառակորդը փորձել է ցույց տալ, որ իր անձնակազմը տվյալ պահին եղել է տեղում և տիրապետել իրավիճակին, սակայն, ինչպես կանոն, իրականում հակառակորդի դիրքապահները դիրքերում չեն եղել: Ակնհայտ է, որ տեսանյութի օգնությամբ հակառակորդը անհաջող փորձ է կատարել բարձրացնելու իրենց դիրքապահների դերը: Մեկ հանգամանք ևս. այդ պահին նկարահանումն առաջնագծում անհնար կլիներ նաև այն պատճառով, որ մեր դիրքապահները անմիջապես կխոցեին նման փորձ կատարողին»,- ասված է նախարարության հաղորդագրությունում: «Ինչ վերաբերում է հարցաքննությանը. տեսանյութում ակնհայտ երևում է, որ զինծառայողը նախ՝ հակառակորդի կողմից ենթարկվել է բռնության, որի հետքերը ներկայացվում են իբր՝ վերջինիս կողմից մարտական դիրքը լքելու պատճառ և արտահայտում պարզունակ ձևով հրամցված և պատրաստի մտքեր: Ակնհայտ է նաև, որ տեսանյութում հայ զինծառայողի կողմից արտահայտված բոլոր մտքերն ու «տեղեկությունները» կեղծ են, իրականության հետ ոչ մի առնչություն չունեն և դրանք արվել են պարտադրանքի տակ»:

Դիտվել է՝ 2022

Մեկնաբանություններ