Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Բայդենը և Պորոշենկոն քննարկել են հրադադարի համաձայնագիրը

Բայդենը և Պորոշենկոն քննարկել են հրադադարի համաձայնագիրը
02.03.2015 | 11:04

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը փետրվարի 28-ին ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրավիճակը ՈՒկրաինայի արևելքում: Պորոշենկոն Բայդենին տեղեկացրել է, որ Ռուսաստանի աջակցությունը վայելող անջատականները շարունակում են գնդակոծել Դոնեցկը և Մարիուպոլը՝ խախտելով հրադադարի համաձայնագիրը: Զրուցակիցները քննարկել են նաև ԵԱՀԿ-ի հայտարարությունը, որ կազմակերպության դիտորդները չեն կարողացել հաստատել՝ արդյո՞ք ռուսական ծանր զինտեխնիկան ճակատի գծից հետ քաշվել է, թե ոչ: Բայդենը գոհունակություն է հայտնել օրենսդրական բարեփոխումներ անցկացնելու՝ ՈՒկրաինայի կառավարության քայլերի կապակցությամբ: ՈՒկրաինայի զինված ուժերը հայտարարել են, որ անցած գիշեր Լուգանսկում և Մարիուպոլի մերձակայքում հրադադարը հիմնականում պահպանվել է:

Դիտվել է՝ 1895

Մեկնաբանություններ