«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Հայաստանը թշվառության ցուցիչով առաջինների մեջ է

Հայաստանը թշվառության ցուցիչով առաջինների մեջ է
04.11.2014 | 12:21

Ամերիկյան Cato Institute-ի հրապարակած տվյալներով` Հայաստանը եզրափակում է աշխարհի թշվառ երկրների առաջին տասնյակը: ՈՒսումնասիրության մեջ ներառված են աշխարհի 109 երկրներ: Թշվառության ցուցիչով առաջին տեղում է գտնվում Սիրիան, որին հետևում են Վենսուելան, Սուդանը, Իրանը, Սաn Տոմե և Պրինսիպը, Ջամայկան, Սերբիան, Հյուսիսային Աֆրիկան, Բրազիլիան և տասներորդ հորիզոնականում՝ Հայաստանը, որն այդտեղ է հայտնվել գործազրկության բարձր ցուցիչի պատճառով:

Մեր հարևան Վրաստանը 24-րդ հորիզոնականում է, Թուրքիան՝ 27, Ադրբեջանը՝ 38, իսկ Ռուսաստանը՝ 47: ԱՄՆ-ը զբաղեցնում է 66-րդ հորիզոնականը: Աղյուսակի վերջին տասը տեղերն են զբաղեցնում՝ Պանաման՝ 100, Նորվեգիան՝ 101, Թաիլանդը` 102, Մալայզիան`103, Սինգապուրը` 104, Հյուսիսային Կորեան` 105, Թայվանը` 106, Չինաստանը` 107, Ճապոնիան՝ 108 հորիզոնականներով և ամենաբարեկեցիկ երկիրը՝ Շվեյցարիան:

Դիտվել է՝ 1308

Մեկնաբանություններ