«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Միսսուրիում բողոքի ցույցերի նոր ալիք է սպասվում

Միսսուրիում բողոքի ցույցերի նոր ալիք է սպասվում
11.10.2014 | 12:56

ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի Սենթ Լուիս և Ֆերգյուսոն քաղաքների բնակիչները, ովքեր այս տարվա օգոստոսին մի քանի շաբաթ շարունակ չէին դադարեցնում զանգվածային բողոքի ակցիաներն ընդդեմ անզեն սևամորթ անչափահասի սպանության, պատրաստվում են նոր ցույցերի: Հիշեցնենք, որ սևամորթ Մայքլ Բրաունը զոհվել է օգոստոսին 9-ին՝ Սենթ Լուիսում, սպիտակամորթ ոստիկանի կրակոցից: Բողոքի ցույցերի ևս մեկ առիթ է դարձել անցած չորեքշաբթի Սենթ Լուիսում սևամորթ անչափահասի սպանության դեպքը: Սպիտակամորթ ոստիկանի կրակոցից զոհվել է 18-ամյա աֆրոամերիկացի Վոնդերիտ Մայերսը: Ոստիկանությունը վստահեցնում է, որ երիտասարդը եղել է զինված, սակայն զոհվածի հարազատները պնդում են հակառակը:

Դիտվել է՝ 980

Մեկնաբանություններ

img src="thumbs/220x153/MHaZva9d9MU2RawUoCTkbg5VW5.jpg" alt="Երբ իշ­խա­նու­թ­յան է գա­լիս ա­զատ խոս­քի դրո­շա­կա­կի­րը" title="Երբ իշ­խա­նու­թ­յան է գա­լիս ա­զատ խոս­քի դրո­շա­կա­կի­րը" />
Երբ իշ­խա­նու­թ­յան է գա­լիս ա­զատ խոս­քի դրո­շա­կա­կի­րը