Wargonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը Շուշիից անդրադարձել է քաղաքում է քաղաքից դուրս տեղի ունեցող մարտական գործողություններին: Պեգովը նշել է, որ քաղաքում և ծայրամասերում մարտեր են ընթանում, ոչ ոք չի ժխտում և չի ժխտել, այդպես է արդեն մի քանի օր:
ՊԲ N ստորաբաժանման և Քաշաթաղի շրջանի մի խումբ պահեստազորայինների և աշխարհազորի հետ, այսօր առավոտյան Բերձորի ուղղությամբ առաջնագծի երեք թևերով անցել ենք գրոհի, հայտնում է Բերձորի վարչական շրջանի ղեկավարը:
Նոյեմբերի 7-ին և լույս 8-ի գիշերը փոփոխական ինտենսիվությամբ մարտերը շարունակվել են ճակատային գծի բոլոր ուղղություններում, հայտնում է Արցախի պաշտպանության բանակը: Առավել համառ գործողություններ են ծավալվել Շուշիի մերձակայքում և հարավարևելյան հատվածում:
Առավել համառ գործողություններ են ծավալվել Շուշիի մերձակայքում և հարավարևելյան հատվածում: ՊԲ ստորաբաժանումները թշնամուն հասցրել են թիրախային հարվածներ` հետ մղելով առաջխաղացման բազմակի փորձերը:
Ոչ մի կորուստ, ոչ մի նահանջ դեռ պարտություն չէ, ամեն ինչ կորցրած չէ, եթե գիտակցությունդ պայքարում է, Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Թշնամին տևական ժամանակ, որպես առաջնային թիրախ, ընտրել է Շուշին, սակայն հայկական զինված ուժերը կարողանում են հաջողությամբ հետ մղել բոլոր հարձակումները, դիվերսիոն գործողությունները ոչ մի հաջողության չեն հասնում։
ԱՄՆ-ի փողոցներում փակցվել են Արցախի ճանաչման կոչով, խաղաղության կոչով պաստառներ, Արցախի դրոշը: Պատերսոն քաղաքի մայրուղիներից մեկի կենտրոնական հատվածում մեծ պաստառի վրա փակված է Արցախի դրոշը՝ կոչով՝ «Ճանաչեք Արցախը», մեկ այլ հատվածում փակցված պաստառի վրա գրված է. «Խաղաղություն Հայաստանին»: