-
11.11.2020|
21:13
«Ռուսաստանցի խաղաղապահների տեղակայումը նշանակալի զսպող գործոն է, որպեսզի կողմերը զերծ մնան ուժի կիրառումից», - այսօր հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
-
11.11.2020|
21:08
Թուրքիան և Ռուսաստանն այսօր ստորագրել են Ղարաբաղում հրադադարի վերահսկման և մոնիթորինգի ռուս-թուրքական համատեղ կենտրոն ստեղծելու փոխըմբռնման հուշագիրը՝ Անկարայում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը` խորհրդարանում հանդիպելով իր կուսակցության խմբակցության պատգամավորների հետ «Թուրքիան Ղարաբաղում կմիանա խաղաղապահ ուժերին` հետևելու Ռուսաստանի հետ համաձայնության իրականացմանը»,- ասել է նա։
-
11.11.2020|
15:47
Համաձայն Նիկոլ Վովայի Փաշինյանի ստորագրած փաստաթղթի ընդամենը 4 օրից (կիրակի օրը) ադրբեջանցի բաշիբոզուկներն առանց որևէ կրակոցի կմտնեն Քարվաճառ, կմտնեն Դադիվանք, կվերցնեն մեր կառուցած ՀԷԿ-երը, մեր կառուցած ճանապարհները, տները, դպրոցները։ Առանց մեկ կրակոցի կանցնեն Մռավի անառիկ լեռներով, որոնք պահել ենք 26 տարի։
-
11.11.2020|
15:11
Հայաստան ժամանած ռուս խաղաղապահ զորամիավորման զինվորականները շարժվել են դեպի ղարաբաղյան հակամարտության գոտու այն շրջաններ, որտեղ պետք է իրականացվեն կրակի և ռազմական գործողությունների դադարեցման վերահսկման աշխատանքները՝ հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
-
11.11.2020|
14:47
Իրականությունից կտրվածներին հիշեցնեմ. Շուշին եւ Հադրութը երբեւէ չեն եղել անկախ Ադրբեջանի կազմում։ Երեկվա թաքուն որոշումից հետո Հայաստանի իշխանությունները ստորագրեցին նաեւ Շուշիի եւ Հադրութի ամոթալի հանձնումը։ Սա վերջին 100-ամյակի ամենանվաստացուցիչ պարտությունն է։
-
11.11.2020|
14:16
ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը փաստում է, որ Արցախի Հանրապետությունում իրավիճակն այս պահին բավականին հանգիստ է, վերահսկելի, մարտական գործողություններն ամբողջովին դադարեցված են:
-
11.11.2020|
12:47
Ղարաբաղցի հայերի միջազգայնորեն չճանաչված հանրությանը սպառնում են զանգվածային հալածանքներ ու արյունոտ վրեժ ագրեսորից ադրբեջանցիների կողմից: Մեծ տերությունները չափազանց քիչ ջանքեր են գործադրում վատագույնը կանխելու համար՝ գրում է Անդրեաս Ռյուշը Neue Zürcher Zeitungում:
-
11.11.2020|
12:43
Նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրով կայացավ Հայաստանի ռուս-թուրքական հերթական վերաբաժանումը, ու դա այլևս փաստ է: Փաստ է, որ այս ընթացքով մենք կորցնում ենք ոչ միայն Արցախը, այլև՝ Հայաստանը:
-
10.11.2020|
21:33
Լեռնային Ղարաբաղի շփման գծում միայն ռուս խաղաղապահներ կտեղակայվեն, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
-
10.11.2020|
21:18
Ղարաբաղում այս կամ այն տեսքով ռուս խաղաղապահների տեղակայման թեման մշակվել է հոկտեմբերի 10-ից՝ հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ից: