-
15.11.2020|
21:35
Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով՝ ռուսական խաղաղապահները Հարավային և Հյուսիսային պատասխանատվության գոտիներում տեղակայել են 18 դիտորդական կետեր։
-
15.11.2020|
14:53
Արցախի պաշտպանության բանակը հրապարակել զոհված ևս 51 զինծառայողի անուններ։
-
15.11.2020|
14:50
Ազատամարտիկ Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության յուրացման և 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով։
-
15.11.2020|
14:43
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը գնդակոծել է «սահմանից այն կողմ» գրոհայինների դիրքերը, որոնք հարձակում են գործել Իրանի սահմանապահների վրա, հաղորդում է IRIB հեռուստառադիոընկերությունը:
-
15.11.2020|
14:32
Համացանցում շրջանառվող տեղեկությունը զենքի վաճառքի մասին լկտի սուտ է և մանիպուլացիա, որի նպատակն է վարկաբեկել ՊՆ-ն՝ ֆեյսբուքում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:
-
14.11.2020|
20:17
2020թ․ սեպտեմբերի 27-ի առավոտյան մտել եմ տարածքային զինկոմիսարիատ ու ներկայացել, գրանցվել։ Պատերազմի սանձազերծումից ընդամենը 3 ժամ հետո միայն մեկ զինկոմիսարիատում ես արդեն 144-րդ կամավորագրվածն էի։ Ոչ ոքի չկանչեցին։
-
14.11.2020|
19:56
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Լեռնային Ղարաբաղ ժամանած՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ խորհրդակցությունների շրջանակում ընդունել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:
-
14.11.2020|
19:54
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՊՆ և ԱԳ նախարարներ Դավիթ Տոնոյանի եւ Զոհրաբ Մնացականյանի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ու ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Կարեն Աբրահամյանի հետ:
-
14.11.2020|
13:25
Որոշումը կայացվել է այն պահին, երբ ակնհայտ է եղել,որ պայքարն այլևս իմաստ չունի։ Դրանից առաջ նման իրավիճակ չի եղել և մեր ԶՈՒ-երը՝ ԳՇ-ն և ՊԲ-ն կռվել են մինչև վերջին վայրկյան՝ Հ1-ի եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։
-
14.11.2020|
13:09
Դավիթ Տոնոյան, Օնիկ Գասպարյան, տղերք, դուք ամենից լավ գիտեք, թե այս պատերազմը կանխելու առաջին միջնորդությունը երբ եղավ՝ գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը. «ՌԴ ԱԳ նախարար Լավրովը դրա մասին բաց խոսեց դեռ հոկտեմբերի սկզբին, օրեր հետո նույն առաջարկի մասին խոսեց ՌԴ նախագահ Պուտինը։ ՀՀ վարչսպետը ՉԸՆԴՈՒՆԵՑ։