09.10.2020|
00:03
Միջազգային հանրությունը, տարբեր երկրների հետախուզական ծառայություններ ևս փաստում են, որ Թուրքիան Ադրբեջան է բերել բազմաթիվ վարձկանների, ահաբեկիչների, ինչը նշանակում է, որ դա լուրջ վտանգ է ոչ միայն մեր երկրի, այլև տարածաշրջանի բոլոր երկրների համար։ Տպավորությունն այնպիսին է, որ աշխարհին ավելի շատ մտահոգում է ոչ այնքան արցախյան հիմնախնդիրը, որքան այս տարածաշրջանում ահաբեկիչների հաստատվելն ու այլ ուղղություններով տարածվելը։