16.10.2020|
01:22
Եվ ահա մենք հերթական անգամ քաղում ենք մեր գահավիժող բարեվարքության պտուղները։ «Անկախության հռչակագրի» շեփորումից վարկյաններ անց նորամանուկ հայկական անկախ պետականության քաղաքական, հանրային և մշակութային ընտրանին զինվեց վարդագույն ակնոցով և անտեսեց հարևան սպանդանոց արյունապետության, այն է` Թուրքիայի և Ադրբեջանի հեռահար վտանգը, բավարարվելով դիվանագիտական խաղարկումներով։