Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Լրանում է Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարելիցը

Լրանում է Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարելիցը
16.01.2014 | 16:27

Լրանում է Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարելիցը: «Անկարայի մտքի ազատության կենտրոն» նախաձեռնությունը և «Արևմտահայոց ազգային համագումարը» կազմակերպում են ոգեկոչման ֆորում` նշելու համար մեծ մտավորականի հիշատակը և մեկ անգամ ևս լուսաբանելու նրա կյանքն ու թողած ժառանգությունը: Նախատեսվում են քննարկումներ Դինքի սպանության դատավարության ընթացքի և Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացի վերաբերյալ: Քննարկումների առանցքում կլինեն նաև Ցեղասպանության առնչվող պատմական, իրավական ու բարոյական խնդիրների լուծման հեռանկարները:

Հրանտ Դինքը ծնվել է 1954-ի սեպտեմբերի 15-ին՝ Մալաթիայում։ Կրթությունը ստացել է Ստամբուլում, մասնագիտական գործունեությունը սկսել է 1990-ականներին՝ հայալեզու «Մարմարա» թերթում։ Այնուհետ ստեղծել է թուրքերեն և հայերեն լույս տեսնող «Ակօս» շաբաթաթերթը: Հայտնի էր իր անվախ ելույթներով, համարձակ հոդվածներով։ Նրա դեմ բազմաթիվ դատական գործեր են հարուցվել:
Դինքը սպանվել է 2007-ի հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող «Ակօսի» խմբագրատան առաջ, հետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1770

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ